BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կգյուլլեն» և Արթուր Բաղդասարյանին

«Կգյուլլեն» և Արթուր Բաղդասարյանին
15.03.2017 | 11:46

Հայաստանի ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե մարդը փող չունի, նա ոչ մի բան չի կարող Հայաստանի ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե մարդը փող չունի, նա ոչ մի բան չի կարող ստանալ՝ ոչ տուն, ոչ բժշկական օգնություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: ստանալ՝ ոչ տուն, ոչ բժշկական օգնություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նախապես դպրոցում նախատեսված հանդիպումը տեղի ունեցավ գարնանային բաց երկնքի տակ: Լսարանի հիմնական մասը ավագ սերնդի տիկնայք էին և երեխաները, որը, հնարավոր է, պայմանավորված էր հանդիպման անցկացման վաղ ժամով: Հանդիպումը բացեցին ռեյտինգային թեկնածուներ Հեղինե Բիշարյանը, Արփինե Միքայելյանը, Հովսեփ Շահինյանը, Գուրգեն Գևորգյանը և Հարություն Ավետիսյանը:


Կուսակցության նախագահը ներկայացրեց կատարած աշխատանքը, խոսեց գոյություն ունեցող խնդիրների մասին: «Երկրում մի մարդ չկա, որ չխոսի փոփոխությունների անհրաժեշտության մասին: Սակայն խոսելը քիչ է, պետք է քվեարկության գնալ և ճիշտ ընտրություն կատարել»,- հայտարարեց Բաղդասարյանը: Հակիրճ ներկայացնելով կուսակցության ծրագիրը՝ նա հիշեցրեց, որ իրենք առաջարկում են շքեղության հարկ մտցնել, որի համաձայն մեծահարուստները ավելի շատ հարկ կվճարեն, քան միջին դասը, սահմանափակել սուպերմարկետների թիվը, որոնց հետ մրցակցությանը փոքր խանութները չեն դիմանում, արտասահմանյան ընկերություններին արգելել մշակել ընդերքը, բարձրացնել թոշակները և նպաստները, վերականգնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, փոխել բուժօգնության պետպատվերի տրամադրման մոտեցումը: Արթուր Բաղդասարյանը չշրջանցեց նաև ընտրողներին կաշառելու հարցը: «Եթե առաջնորդվենք նման երևույթի թույլատրելիության տրամաբանությամբ, պատկերացրեք, որ կգտնվի մեկը, ով կկարողանա կույտով գնել»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով արտաքին հակառակորդներին: «Համոզված եմ, որ դուք մեր, Հեղինե Բիշարյանի օգտին կքվեարկեք, որ նորից նրա ձայնը լսեք»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:


Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանին մոտեցավ մի տարեց կին և մարտական հայտարարեց, որ իր ընտանիքը նրա օգտին կքվեարկի, բայց եթե նա այս պատասխանատու առաքելությունը ձախողի, ինքը պատրաստ է նրան «գյուլլել»:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ